Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ: 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի: 
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: 
Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն:

Քաղաքականություն

Պատահարներ