ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում 165 հեկտար անտառ է այրվել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Անգլե քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ոչնչացել է 165 հեկտար սոճու անտառ:

 

Ինչպես հայտնում է francetvinfo.fr-ը, հուլիսի լույս 31-ի գիշերը Անգլեի անտառում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 165 հեկտար սոճու անտառը:

 

Լրատվականը նշում է, որ երաշտը և քամու ուժեղ պոռթկումները տարածաշրջանում նպաստել են կրակի տարածմանը, սակայն 150 հրշեջների շնորհիվ ներկայում կրակը հսկողության տակ է առնվել։

Այժմ ոստիկանությունը հետաքննություն են անցկացնում և չի բացառվում, որ զանգվածային հրդեհի պատճառ կարող էր լինել միտումնավոր հրկիզումը:

Քաղաքականություն