Օրվա լրահոս

Խաբարովսկում ձերբակալվել է բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը: Ձերբակալության պատճառը այն է, որ նա  YouTube-ի իր ալիքով  ուղիղ եթերում ցուցադրել և լուսաբանել է նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ակցիաները: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան  իր էջում: 

 

Հավելենք, որ ձերբակալության պահին բլոգերի հագին եղել է «Դուխով գրառումով սպիտակ շապիկ: Ռոմանովը մեղադրվում է վարչական հոդվածով՝ հասարակական միջոցառումների անցկացման կանոնների խախտման համար, հայտնել է նրա փաստաբան Վիտալի Տուխտան: 

 

Նա նշել է, որ չնայած պատճառը եղել է չթույլատրված ցույցին մասնակցելն ու այն լուսաբանելը, այնուամենայնիվ իրավապահները տրամադրված են բարեկամական, բայց վճռական: «Ոստիկանական վերաբերմունքը քաղաքավարի է: Դա, իհարկե, չի վերացնում իրավիճակի վայրիությունը: Եվ, այո, նրանք ինձ ձերբակալել են այն բնակարանի մոտ, որի հասցեն ես ոչ ոքի չեմ տվել»,- նշել է բլոգերը:

 

Հիշեցնենք, որ բլոգեր, լրագրող Ալեքսեյ Ռոմանովը 2018 թվականի հեղափոխության օրերին ակտիվերեն լուսաբանում էր նաև հայաստանյան իրադարձությունները:

Վերջին նորություններ