Դատավորների ընդհանուր ժողովը կողմ է քվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր ժողովը կողմ է քվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում  Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանի օգտին քվեարկող դատավորների թիվը քիչ էր, վերջինիս վարկանիշն անհամեմատ ցածր է՝ ընդամենը 9 միավոր:

Դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:

Արձանագրենք, որ նշված դատավորներն ունեն բարձր և միջին վարկանիշ. Հովիկ Շահնազարյանի վարկանիշը 33 միավոր է, Լիլիթ Կատվալյանի վարկանիշը՝ 23 միավոր, Արման Հովհաննիսյանի վարկանիշը 52 միավոր է, իսկ Սերգեյ Մարաբյանի վարկանիշը 70 միավոր է:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնում  ՀՀ կառավարությունը ներկայացրել է գիտնական իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

Քաղաքականություն

Պատահարներ