Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն  Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։

Նիկոյանին ու Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրգործի շրջանակներում։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու մասին։

ՀՔԾ-ից հայտնել են, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն մեղադրանքների վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ