Իտալիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Հռոմում Լադզարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի աշխատակիցներն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա:

 

TACC-ը նշվում է,  նորավելի վաղ այդ դեղամիջոցը հաջողողությամբ փորձարկվել է մկների վրա։
 

Կլինիկական փորձարկումների շրջանակներում պատվաստանյութ կստանան մինչև 55 տարեկան 45 կամավորներ։ Փորձի հաջողության դեպքում, հետագայում դեղամիջոցը կփորձարկվի 65-75 տարեկան կամավորների վրա։
Ինստիտուտի գլխավոր բժիշկ Ֆրանչեսկո Վայիի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ իտալական պատվաստանյութը կարող է վաճառքի հանվել հաջորդ տարի:
 

Կամավորների թեստերի ավարտից հետո, այն պետք է ստանա առողջության Բարձրագույն ինստիտուտի և իտալական դեղերի գործակալության հավանությունը: Դեղամիջոցի զանգվածային արտադրությամբ ծրագրում է զբաղվել ReiThera դեղագործական ընկերությունը։
Նշենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը նախատեսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վաճառել մոտ 50-60 ԱՄՆ դոլարով:

Քաղաքականություն

Պատահարներ