Ռուսաստանն այսօրվանից բացում է Աբխազիայի հետ սահմանը. կգործի նաև Թուրքիա Ռուսաստան ավիահաղորդակցությունը

Ռուսաստանն օգոստոսի 1-ին, բացում է Աբխազիայի հետ սահմանը։ Տեղեկությունը հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Շտաբի նիստն անցկացրել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:  

Աբխազիայի հետ սահմանների բացման մասին որոշումն ընդունվել է սանիտարահամաճարակային իրադրության գնահատման վերաբերյալ` Ռոսպոտրեբնադզորի և Առողջապահության նախարարության եզրակացությունների հիման վրա:

 

Հիշեցնենք` ավելի վաղ որոշում էր կայացվել վերականգնել Ռուսաստանի ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել էր, որ մոտ ապագայում դիտարկվում է նաև այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնումը, եթե երկրները համապատասխանում են որոշակի չափորոշիչների` վերջին 14 օրում ոչ ավելի, քան 40 վարակված՝ 100 հազար բնակչության հաշվով։ Հիվանդացության աճի օրական տեմպը` մեկ տոկոս։

 

Քաղաքականություն

Պատահարներ