Ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկումն այլևս պարտադիր պահանջ չէ. ՀՀ պարետի նոր որոշումը

Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։

 

Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

 

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

 

Քաղաքականություն