Օրվա լրահոս

Խաբարովսկում շարունակվում են բողոքի գործողությունները, որոնց մասնակիցները պահանջում են ազատ արձակել երկրամասի արդեն նախկին ղեկավար Սերգեյ Ֆուրգալին։

 

Խաբարովսկի նահանգապետ Ֆուրգալը ձերբակալվել էր հուլիսի 9-ին, նրան մեղադրում են 2000-ականներին տեղի ունեցած մի շարք սպանություններին առնչության համար։

 

Ոստիկանության տվյալներով այսօրվա բողոքի ակցիային 3500 մարդ է մասնակցել։ Չնայած հորդառատ անձրևին, բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են Խաբարովսկի կենտրոնական փողոցներով՝ հավաքվելով երկրամասի վարչակազմի շենքի առջև։

Ոստիկանությունը որևէ կերպ չի խոչընդոտել բողոքի գործողության անցկացմանը։

 

Ի պաշտպանություն Ֆուրգալի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Հեռավոր Արևելքի մի շարք այլ քաղաքներում՝ Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում և Կոմսոմոլսկում։

Վերջին նորություններ