Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք

Օգոստոսի 2-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, ևս 8 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայային:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1177 դեպք, վարակվածներից  955 մարդ առողջացել է, 17-ը` մահացել:

6969 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

 

Քաղաքականություն

Պատահարներ