Արտակարգ դեպք Երևանում. վիրավորը փորձել է վնասել իրեն օգնության ձեռք մեկնող բժշկին

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 2-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ 

Ժամը 20։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ վիրավորը փորձել է վնասել իրեն օգնության ձեռք մեկնող բժշկին։ Պարզել են, որ այդ բնակարանի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Ռ-ն բնակարանում ինքն իրեն վնասում է և չի թողնում, որպեսզի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրեն օգնություն ցուցաբերի և հարձակվում է բժիշկ Նիկո Ա-ի վրա։

 

 Որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «ձախ ձեռքի և ստորին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ռ-ն։ Արդեն հիվանդանոց ժամանած ոստիկաններին Էդգար Ռ-ի հայրը հայտնել է, որ տղան տանը սուր գործիքներով ինքն իրեն վնասել է։ Առաջին համալսարանական հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո ժամը 22։35-ին Էդգար Ռ-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին Էդգար Ռ-ի կինը հայտնել է, որ ամուսինը աշխատանքի վայրում ունեցած խնդիրների պատճառով և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ինքն իրեն վնասել է։ Էդգար Ռ-ն անվտանգության աշխատակից է։

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն

Պատահարներ