Երևանի նախկին փոխքաղաքապետը և Գևորգ Հակոբյանը չեն կալանավորվի

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն  Գեւորգ Հակոբյանը չեն կալանավորվի. դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՔԾ-ից հավելեցին նաեւ, որ Նիկոյանին եւ Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ  308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։

Քաղաքականություն

Պատահարներ