Հարուստ երկրները զանգվածաբար գնում են #COVID_19-ի դեմ պատվաստանյութը. նոր մանրամասներ

Աշխարհի ամենահարուստ երկրներն ավելի քան 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութի ձեռքբերման պայմանագրեր են կնքել տարբեր ընկերությունների հետ, չնայած որ, դեռևս ոչ մի պատվաստանյութ շուկա չի մտել, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերությանը:

 

  Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը և Ճապոնիան արդեն ապահովել են մոտ 1,3 միլիարդ չափաբաժին։ Եթե հաշվի առնենք դեռ սպասվող գործարքները և լրացուցիչ մատակարարումներ ձեռք բերելու հնարավորությունը, ապա այդ թիվը կարող է փոփոխվել՝ դառնալով ավելի քան 1,5 միլիարդ, գրում է գործակալությունը:

Մասնագետները մտավախություն ունեն, որ նման «ագրեսիվ գնումները» կարող են այլ երկրների համար վտանգ ներկայացնել, քանի որ վերջինները պատվաստանյութի ձեռքբերման հերթում վերջին տեղերում կհայտնվեն։

Քաղաքականություն