ԿԳՄՍ նախարարը չի հանդիպի բուհ չընդունված դիմորդների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի' գործընկերներ, հայտնում ենք, որ տարածվող լուրը, թե վաղը նախատեսված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դրական միավոր ստացած և իրենց ցանկալի մասնագիտությամբ բուհ չընդունված դիմորդների հետ, կեղծիք է և ապատեղեկատվություն»:

Քաղաքականություն