Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև

Տորոնտոյում օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանատնից:

Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:

«Կրկին կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ