Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ տեղեկատվությամբ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Դա է պատճառը, որ զորավարժություններն ուղեկցվում են  ընդգծված քարոզչական արշավներով, կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ, գեղեցիկ փաթեթավորված, ուռճացված ֆոտո-տեսանյութերով։

Այդուհանդերձ այս ամենը որևէ ձևով չի նվազեցնում զորավարժության ռազմական սպառնալիքները»,- գրել է Աբրահամյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ