Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել

«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմացիայի ինչ արտահոսք է եղել»,- այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով լուրին, թե ադրբեջանական հաքերները ներթափանցել են ՀՀ կառավարական ներքին ցանց: 
 
Խաչատրյանը հավելեց, որ թեև ԱԱԾ-ի կողմից արդեն մի քանի ժամ է աշխատանքներ են տարվում, սակայն այս պահին դեռևս հստակ ինֆորմացիա չեն կարող փոխանցել: 

Հիշեցնենք` մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։

Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»:

Քաղաքականություն

Պատահարներ