ՀՀ ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում

ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորներ գործուղվել են Մինսկ՝ Բելառուսի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ  (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Արմեն Եղիազարյանը»,- ասվում է հաղորդագրությունում: Նշենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին։ Այդ պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

Քաղաքականություն

Պատահարներ