Ինչու են հիվանդներին տեղափոխում վերակենդանացման բաժին, եթե նրանց վիճակը ծանր չէ. ԱՀԱԶԱՆԳ. ԼՈՒՐԵՐ. com

Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնը հունիսի 9-ից դարձել է Covid19-ի կենտրոն: Ըստ Բ/Կ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանի՝ հիվանդանոցի միայն մի հատվածում են բուժվում կորոնավիրուսային պացիենտներ, թե՛ ծննդատունը, թե՛  վնասվածքաբանության բաժինները գործում են:

Սպիտակի բնակիչները ահազանգում են՝ ամբողջ հիվանդանոցում միայն կորոնավիրուսով վարակվածներ են պառկած:

ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրը փոխանցում է՝ օրերս հղի կինը փորձել է ծննդաբերել տանը և կորցրել երեխային, վթարից տուժածին կարողացել են Վանաձոր հասցնել շատ ուշ, գրեթե ամեն օր ինսուլտով ու ինֆարկտով հիվանդներ են մահանում:

Մարդիկ ստիպված են լինում ամեն անգամ հասնել Վանաձոր, իսկ մի մասն էլ հնարավորություն չունի:

 

Հիվանդանոցի աշխատակիցը լրատվականի հետ զրույցում նշել է, որ իրենք աշխատում են առանց պայմանագիր, տնօրենը հրամայում է՝ ստորագրել, որ համաձայնեն մեկ ամիս էլ աշխատել կորոնավիրուսային հիվանդների հետ, սակայն այդպես էլ չի վարձատրում, ամեն անգամ խոստանում է փոխանցել գումարը:

Ակնհայտ է, որ հիվանդանոցի տնօրենը համագործակցում է ԱՆ-ի հետ:

Տնօրենն էլ պնդում է՝ Սպիտակի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է և միացել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

Հիվանդանոցի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդների առողջական վիճակը ծանր չէ, բայց տեղափոխում են վերակենդանացման բաժին:

Սպիտակի բնակիչները մինչև երբ են ստիպված լինելու բուժվելու կամ պարզապես ստուգվելու համար հասնել Վանաձոր. սրանք հարցեր են, որոնք օդում կախված են մնացել:

Քաղաքականություն