Մեր աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին. Փաշինյանի ցավակցական գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փաշինյանը նշել է, որ ցնցված է Լիբանանից ստացված լուրից։

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ