Սպանություն՝ Լոռու մարզում. կինը «Բիոնիկ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերել է ամուսնու դին

Երեկ՝ օգոստոսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։05-ի սահմաններում Վանաձորի շտապօգնութան կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 1 հասցե, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Աշոտ Հակոբյանն էր, և որ նույն օրը, ժամը 20։40-ի սահմաններում, 57-ամյա Անահիտ Եղիազարյանը սպանության վայրում՝ «Բիոնիկ» ՍՊԸ-ին պատկանող բլոկի արտադրամասի տարածքում գտնվող շինության 2-րդ հարկում, հայտնաբերել է Ա. Հակոբյանի դին։ Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված ՍՊԸ-ում՝ որպես պահակ, իսկ Ա. Եղիազարյանը նրա կինն է:

Քաղաքականություն