Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում. նոր հրաման

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում COVID-19-ով պայմանավորված սանիտարական կանոնները:

Հրամանում մասնավորապես ասվում է․

«Հոգեհանգստի եւ թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվ ականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում»։

Հրամանում նշվում է նաև, որ հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցները չեն համբուրվում, չեն դիպչում մահացածի մարմնին։

ԱՆ հրամանին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Քաղաքականություն

Պատահարներ