ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժգին պայթյուն է տեղի ունեցել

 Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում տալով ականատեսներին: Հաղորդվում է, որ պայթյունի վայրում ծխե սյուն է բարձրացել: Ալ Արաբիայի տեղեկություններով՝ Բեյրութում միանգամից մի քանի պայթյուն է որոտացել: Պայթյունի ձայնը լսվել է քաղաքից ավելի քան 20 կմ հեռավորության վրա: Միևնույն ժամանակ Ալ Արաբիան հայտնում է, որ պայթյունը որոտացել է Բեյրութի այն ափին, որտեղ տեղակայված են նավթային պաշարները:

Քաղաքականություն

Պատահարներ