ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին. ԱՄՆ պաշտոնյաները դատապարտում են ադրբեջանական վանդալիզմը

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Twitter-ի իր էջում դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական դպրոցի և հարակից հայկական համայնքային կենտրոնի նկատմամբ ադրբեջանցիների կողմից կատարված վանդալիզմի ակտը: «Դա ուղղակի նողկալի է: Ատելության նման դրսևորումները տեղ չունեն Քալիֆորնիայում»,- գրել է նահանգապետը: 

 

Միջադեպին անդրադարձել է նաև Քալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը՝ Twitter միկրոբլոգի իր էջում։

 

«Մենք բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին ու դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,- հավելել է փոխնահանգապետը:

Քաղաքականություն

Պատահարներ