250.000 մարդ անօթևան է մնացել. լուսանկարներ այսօրվա Բեյրութից

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Բեյրութի ղեկավար Մարվան Աբուդը հայտարարել է, որ երեկ նավահանգստում տեղի ունեցած պայթյունը 250.000 մարդու անօթևան է թողել: Նա նշել է, որ գործակալություններն աշխատում են նրանց օթևան, սնունդ և ջուր ապահովելու ուղղությամբ: Մարվան Աբուդը նաև հայտնել է, որ հրշեջ ջոկատի 10 անդամ մահացել է:

 

Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը շուրջ 100 է, 4000-ից ավելի մարդ վիրավոր է, կան հարյուրավոր անհետ կորածներ:Զոհերի թվում 6 հայ կա: 

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image

 

Image
Image

Քաղաքականություն

Պատահարներ