Ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի երկաթե պատնեշին

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 07:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ավետիք Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբմնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթյա պատնեշին: 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

 

Քաղաքականություն