Պետությունն ի՞նչ օգնություն կտրամադրի բեյրութահայերին. հնարավորություն կունենա՞ն հայերինք վերադառնալու. մանրամասներ

Այս պահին քննարկումներ են տարվում հասկանալու համար, թե ինչպես կարող ենք օգնել բեյրութահայերին: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը: 

 

Նշենք, որ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ Բեյրութում բնակվող բազմաթիվ հայեր ահաբեկված տեղի ունեցած հուժկու պայթյունից դիմում են Հայաստան վերադառնալու խնդրանքով: 

 

Ամալյա Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկայում նախատեսվում է հատուկ չարտերային չվերթ, մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար, նշեց. «Այս րոպեներին հստակ չեմ կարող ասել, քանի որ  գրասենյակում խորհրդակցություններ և քննարկումներ են տարվում: Օրվա ավարտին դրանց արդյունքները ամփոփելով հավանաբար կկարողանանք հստակ ասել»: 

 

Կարապետյանը նշեց նաև, որ երեկ, պայթյունից 1 ժամ առաջ եղել է Լիբանան-Հայաստան չվերթ և մեծ թվով լիբանանահայեր վերադարձել են հայրենիք. «Մենք այս երեքշաբթի ունեցել ենք և հաջորդ երեքշաբթի ևս կունենանք Լիբանան-Հայաստան չվերթ: Այս չվերթներով մեծ թվով հայեր են վերադառնում հայրենիք»: 

Քաղաքականություն

Պատահարներ