Սյունիքի Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը վթարի է ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, ով օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, վարելով ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել քարերեին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Քաղաքականություն

Պատահարներ