ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրությում փրկարարները փլատակների տակից հանում են մարդկանց

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են Բեյրությում փրկարարները փլատակների տակից դուրս հանում մարդկանց: 

 

Բեյրութում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը շուրջ 100 է, 4000-ից ավելի մարդ վիրավոր է, կան հարյուրավոր անհետ կորածներ:

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Բեյրութի ղեկավար Մարվան Աբուդը հայտարարել է, որ պայթյունը 250.000 մարդու անօթևան է թողել: Նա նշել է, որ գործակալություններն աշխատում են նրանց օթևան, սնունդ և ջուր ապահովելու ուղղությամբ: Մարվան Աբուդը նաև հայտնել է, որ հրշեջ ջոկատի 10 անդամ մահացել է:

Քաղաքականություն

Պատահարներ