Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք, ևս 12 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1197 դեպք, վարակվածներից 974-ն առողջացել է, 17-ը` մահացել:

7066 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 294 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 709 161 է, մահացել է 704 438 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Քաղաքականություն

Պատահարներ