Հայաստանից թռիչքը Բեյրութ տեղի կունենա շաբաթ օրը

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լիբանան օգնություն ուղարկելու համար:

«Այսօր արդեն կամբողջացնենք ծրագիրը, մի քանի տարբերակ է քննարկվում ինքնաթիռի ու, կարծում եմ, այսօր՝ օրվա վերջ, օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական ու ամբողջական կունենանք», - ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանից թռիչքը Բեյրութ տեղի կունենա շաբաթ օրը:

Քաղաքականություն

Պատահարներ