Կիպրոսը ոչնչացրել է հինգ տարի առաջ առգրավված 8,3 տոննա ամոնիումի նիտրատը. ТАСС

Կիպրոսում ոչնչացվել է 2015-ին հատուկ գործողության ժամանակ առգրավված 8,3 տոննա ամոնիումի նիտրատը։ Այս մասին հայտարարել է երկրի ոստիկանության խոսնակ Քրիստոս Անդրեուն: Ինչպես հայտնում է ТАСС-ը, ամոնիումի նիտրատն առգրավվել էր հնարավոր ահաբեկչական հարձակումը կանխելու գործողության ժամանակ, այն ոչնչացվել է հատուկ պոլիգոնում: 

 

Հրապարակման մեջ նշվում է, որ ամոնիումի նիտրատը նախատեսվում էր օգտագործվել Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակման կազմակերպման ժամանակ։

Քաղաքականություն