Լիբանանի ՆԳ նախարարը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե հետաքննութունը չպարզի պայթյունի մեղավորներին

Լիբանանի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Ֆահմին մտադիր է հրաժարական ներկայացնել, եթե Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների հետաքննության ընթացքում մեղավորները չհայտնաբերվեն: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին:

«Մտադիր եմ սպասել հետաքննության արդյունքներին, և եթե որոշակի անձինք չբացահայտվեն, որոնք պատասխանատվություն են կրում պայթյունի համար, ապա հրաժարական կներկայացնեմ»- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Միջադեպի հետևանքով վերջին տվյալների համաձայն մահացել է 157 մարդ, որոնց թվում՝ 11 հայ: Վիրավորվել են 5000-ը, ավելի քան 300 000-ը՝ առանց տանիքի են մնացել:

Երկրի ՆԳՆ տվյալներով՝ պայթել է նավահանգստի պահեստում գտնվող 2700 տոննա ամոնիումի նիտրատը, որն առգրավվել էր դեռևս 6 տարի առաջ:

Քաղաքականություն

Պատահարներ