Մանրամասներ՝ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի մասին. «Արևելք»

 Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11  հայ, 250 էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում տալով Լիբանանում իր աղբյուրներին:

Նշվում է, որ զոհերը և վիրավորները եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին: 

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.

Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն: 

 

Քաղաքականություն