Պետք է միանանք՝ Բեյրութի վերքերը սպիացնելու համար. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավակցում եմ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։ Աստված լուսավորի նրանց հոգիները։

Արագ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին։

Պետք է միանանք՝ Բեյրութի վերքերը սպիացնելու համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Հիշեցնենո, որ Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 135-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

 

Քաղաքականություն

Պատահարներ