Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար, որտեղ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունը 135 մարդու կյանք է խլել: Քիմը Twitter-ում կիսվել է #PrayForBeirut («Աղոթիր Բեյրութի համար») հեշթեգով:

Նշենք, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 5000 մարդ, մոտ 300 հազարն՝ անօթևան մնացել։

Քաղաքականություն

Պատահարներ