Ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. Փաշինյան

ՀՀ կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Լիբանանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին սփոփանքի ու զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, մեր երկու երկրների ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ ուժերի ներածին չափով աջակցություն են ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին:

Քաղաքականություն

Պատահարներ