Ադրբեջանում SOCAR-ին պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Ադրբեջանի Սումգայիթի շրջանում տեղակայված SOCAR ընկերության «Azərikimya» էթիլեն-պոլիէթիլենային գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Գյուլչին Մեհդիևային: Հրդեհի հետևանքով 8 մարդ է տուժել:

Քաղաքականություն