Չեմ պնդել, որ 400 հա տարածքը բանակը ետ վերցնի՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան


 

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերխզմի մասին» հարցազրույցների շարքի երրորդ մաս.

 

Ձեզ մեղադրում էին նրանում, որ ապրիլյան պատերազմում կորցրեցին 800 հա տարածք: Արդյոք սա իսկապե՞ս հաղթանակ էր:

 

Այո, անկասկած սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքաներն ու գյուղերը, և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հետկար է և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 000 հեկտար անվանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտար, այսինքն՝ 0, 1 տոկոսը:

 

Ինչո՞ւ դուք Զինված ուժերին հրաման չտվեցիք վերցնելու անվտանգության գոտու այդ հատվածը:

Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին: Ես իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական:

Քաղաքականություն

Պատահարներ