ԵՄ-ն €80,000 եվրո օգնություն կտրամադրի կարկտահարության ու ջրհեղեղի հետևանքով տուժած Գյումրիին

Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում կարկտահարության և ջրհեղեղի հետևանքով տուժած բնակչությանը՝ Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում

2020 թվականի հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղեղի հետևանքով Հայաստանի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել: Այդ կապակցությամբ Եվրոպական միությունն արձագանքելով՝ տրամադրում է €80,000 եվրո մարդասիրական օգնություն՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին:

ԵվրոպականմիություննայսֆինանսավորմանմիջոցովաջակցումէԿարմիրխաչին՝ապահովելանհրաժեշտհումանիտար օգնություն, այդ թվում՝ դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին բավարարել կենսական կարիքները:

Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը՝ վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը դեռ ապրում է 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում:


 

Քաղաքականություն

Պատահարներ