Հունաստանի նախկին վարչապետը աջակցություն է տրամադրել «ԱՍԱԼԱ» հայկական ռազմականանացված կազմակերպությանը

Հունաստանի նախկին վարչապետը աջակցություն է տրամադրել «ԱՍԱԼԱ» հայկական ռազմականանացված կազմակերպությանը: 
Գրիիգ Միլիթըրի Պորտալի հաղորդմամբ` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է արխիվային 12 միլիոն էջանոց փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1940-ից 1990 ական թվականներին ԿՀՎ-ի գործունեությանը: 

 

Գաղտնազերծված փաստաթղթերը, մասնավորապես, ներառում են հետախուզական գործողություններին և քաղականությանը վերաբերող հարցերի հաշվետվություններ: Այսպիսով, դրանցից մեկի համաձայն` 1987-ի հուլիսի 1-ին ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավար Ռոբերտ Գեյթսին է ներկայացվել զեկույց «Ահաբեկչության դեմ պայքար, նախազգուշացումներ և կանխատեսումներ» անվանումով, որում նշվում է, որ Հունաստանի նախկին վարչապետ Անդրեաս Պապանդրեուն և իր ղեկավարած կառավարությունը աջակցություն է տրամադրել «ԱՍԱԼԱ» հայկական ռազմականանացված կազմակերպությանը, որը Աթենքում գրասենյակ է բացել և զբաղվել գաղտնի գործունեությամբ:

 

Հաշվետվությունում նշվում է, որ Հունաստանում Պապանդրեուի օրոք ապաստան են գտել նաև մերձավորարևելյան այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քաղաքականություն

Պատահարներ