ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան իմը չէ, համարները տվել եմ մեր փորձագետին. Արման Աբովյանը՝ մայթին կայանելու մասին

ArmDaily.am-ն այսօր ընթերցողից տեսանյութ է ստացել, որտեղ երևում է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեքենան կայանել է մայթին։ Տեսանյութն արված է երիտասարդականի «ՍԱՍ»- սուպերմարկետի մոտ։ «Մեքենան իմը չի, ես համարները տրամադրել եմ մեր փորձագետին, քանի որ հաճախակի ամենագնացով շրջաններ են գնում։ Մեր փորձագետինն է, իհարկե ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, այդ հարցով կզբաղվեն, որպեսզի հաջորդ անգամ չկրկնվի»,- լրատվականի հետ զրույցում ասել է Արման Աբովյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ