ԱՄՆ-ն և «Թալիբանը» ռազմական հաղորդակցման ալիք են ստեղծել

Միացյալ Նահանգները և ծայրահեղական «Թալիբանը» ստեղծել են ռազմական հաղորդակցման ալիք ՝ տվյալների փոխանակման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ  կազմակերպության քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Սուեհիլ Շահինի՝ եթե որևէ խախտում տեղի ունենա, թալիբները կտեղեկացնեն ամերիկյան կողմին և հակառակը: 

 

Այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ-ը և արմատական ​​աֆղանական թալիբական շարժումն ավելի քան 18 տարի շարունակվող պատերազմում առաջին անգամ ստորագրեցին խաղաղության համաձայնագիր, ըստ որի՝ ամերիկյան զորքերը պետք է հեռանան Աֆղանստանից գործարքի կնքումից 14 ամիս հետո: Ներկայում ՆԱՏՕ-ի զինծառայողներն արդեն թողել են հինգ բազա, որոնք տեղակայված են աֆղանական տարածքում:

Քաղաքականություն