Բեյրութի նավահանգստի պահեստի նախկին աշխատակիցն ուշագրավ բացահայտումներ է արել. սելիտրան պահվել է պայթուցիկներով լի տոպրակների կողքին

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի պատճառ դարձած 2750 տոննա ամոնիումի սելիտրայի կողքին պահվել են հրավառ պայթուցիկներով լի պարկեր: Ուշագրավ բացահայտումն արել է պահեստի նախկին աշխատող Յուսուֆ Շեհադին:
Նա մանրամասնել է, որ հրավտանգ նյութն ու պայթուցիկ նյութերով լի տասնյակ պարկերը պահվել են նավահանգստի միևնույն պահեստում:

Շեհադին, որն այս տարվա մարտին Կանադա է արտագաղթել, հեղինակավոր The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել է, որ իրեն կարգադրել էին 2750 տոննա քիմիական նյութը տեղավորել թիվ 12 պահեստում: Նույն պահեստում պահվել են մաքսային ծառայության կողմից առգրավված հրավառ պայթուցիկները:
 

Բացի այդ, տղամարդը պատմել է, որ նախկին գործընկերներն իրեն պատմել են, որ սոսկալի պայթյունից կես ժամ առաջ պահեստի աշխատողներն էլեկտրական գործիքով փորձել են վերանորոգել թիվ 12 պահեստի դուռը: Շեհադիի համոզմամբ՝ հենց այդ աշխատանքն է դարձել ողբերգության պատճառ:

Քաղաքականություն

Պատահարներ