Բեյրութի պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորել է

Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորել է ավելի քան 60 մարդ: Այս մասին հայտնել է Agence France-Presse -ը:

 

Ըստ առողջապահության նախարարի՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 154 է, ներառյալ ինքնությունը չճանաչված ևս 25 մարդ: 

 

Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

Քաղաքականություն

Պատահարներ