Բեյրութում հզոր պայթյունից հետո խոշոր ցույցեր են. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները այս պահին խոշոր ցույց են անցկացնում՝ իշխանություններից պատասխաններ պահանջելով օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:
Նշենք, որ ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:

Բացի այդ, ժողովուրդն առանց այդ էլ դժգոհ էր կառավարությունից՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքով Լիբանանի բնակչության գրեթե կեսի չքավորության մեջ հայտնվելու պատճառով:

 

Լիբանանի ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքնաբեր գազ է կիրառել:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ