Հնդկաստանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի թիվը հասել է 20-ի

Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում Air India Express լոուքոսթերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, ավելի քան 140 մարդ վնասվածքներ է ստացել։ Տուժածներից 15-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Hindustan Times–ը՝ հղում անելով պաշտոնյաներին։ Ավելի վաղ հայտնել էինք 11 զոհի մասին։

Չվերթն իրականացվել է Դուբայից՝ հայրենիք տանելով կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում մնացած քաղաքացիներին։

Ինքնաթիռում եղել է 191 մարդ։ Երկու օդաչուներն էլ մահացել են։

Նշվում է, որ քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ուժեղ անձրև է տեղացել։ Ինքնաթիռը մեծ արագությամբ դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց, ընկել կիրճն ու երկու մասի բաժանվել։ Բռնկում տեղի չի ունեցել։

Օդանավակայանը ներկայում փակ է։

Քաղաքականություն

Պատահարներ