Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում, կա 1 զոհ, 5 վիրավոր. Shamshyan. com

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hyundai Elantra և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։  Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ