Մեկ ժամից Հայաստանից Լիբանան կժամանի առաջին օդանավը` բեռնված 12տ դեղորայքով և բժշկական գույքով

Մոտ մեկ ժամից Հայաստանից Լիբանան կժամանի առաջին օդանավը` բեռնված 12տ դեղորայքով և բժշկական գույքով:

Ինչպես նշեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, այսօրվա օգնությունը կտրամադրվի Լիբանանին, իսկ հաջորդիվ հատուկ օգնություն կտրամադրվի Բեյրութի հայ համայնքին` ըստ կարիքների:

Վաղը և օգոստոսի 11-ին Հայաստանից Լիբանան կմեկնեն հաջորդ ինքնաթիռները:

«Օգնության այս երեք չվերթներով չենք բավարարվելու, ուստի այսօր մեր պատվիրակությունը կմեկնի և տեղում կծանոթանա հայերի խնդիրներին` կրկին օժանդակելու նպատակով»,- ասել է Սինանյանը:


 

Քաղաքականություն

Պատահարներ