Ռուսաստանում արդյունահանել են ամենախոշոր դեղնաշագանակագույն ալմաստը. այն 236 կարատ է

Յակուտիայի հյուսիսում գտնվող Էբելյախ հանքավայրում 236 կարատ քաշով բյուրեղ են արդյունահանել։  Դեղնաշագանակագույն ալմաստը հայտնաբերել է «Ալռոսայի» դուստր ձեռնարկությունը՝ «Անաբարի ադամանդները»։  «Սա Ռուսաստանում հանքարդյունահանված ամենախոշոր գունավոր ալմաստն է։ Ադամանդն ունի 47x24x22մմ չափեր: Թանկարժեք քարի տարիքը, նախնական գնահատմամբ՝ 120-230մլն տարի է»,- ասված է գլխավոր ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Ալռոսայի ադամանդները» մասնաճյուղի տնօրեն Պավել Վինիխինի խոսքով՝ սա համաշխարհային մասշտաբով եզակի գտածո է: Բյուրեղը հանձնել են մասնագետներին՝ գնահատման համար։ Դրանից հետո ընկերությունը կորոշի՝ այն փոխանցել իր վարպետներին երեսպատելու համար, թե վաճառել ամբողջական տեսքով։

 


     

Քաղաքականություն

Պատահարներ